Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2009 » Май » 7 » Իսրայելի նոր Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը
Իսրայելի նոր Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը
13:58
 
 
Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ,  «Մերեց» կուսակցության նախագահ, պատգամավոր Խայիմ Օրոն
 
        Իսրայելի Քնեսսետն երեկ երեկոյան ինչպես անցյալ տարի վերահաս-տատեց իր պատրաստակամությունն ևս մեկ անգամ քննարկել Հայոց Ցեղա-սպանության ճանաչման բանաձևն: Ի տարբերություն նախորդ գումարման Քնեսսետի, այս անգամ քվեարկությունն շատ ավելի հանգիստ անցավ և չնայած, որ Իսրայելի վարչապետի ներկայացուցիչ, նախարար Գիլադ Էլդանը խնդրեց օրակարգից հանել այս բանաձևի քննարկումն, այնուամենայնիվ զիջեց իր դիրքերն:Բոլոր դեմ արտահայտված պատգա-մավորներն էլ մասնակցելով կողմ քվեարկեցին: 120 ից – 39-նն էին դահլիճում և Քնեսսետի խոսնակ Ռուվեն Ռիվլինի ղեկավարությամբ ընդունեցին բանաձևի քննարկման անհրաժեշտուլյունը: Հարցն ընդունվել էր նաև անցյալ տարի սակայն արդբեջանցի պատգամավորների ու թուրքական լոբիի ճնշման տակ այն տեղափոխվեց Քնեսսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի դատին, որն էլ ըստ էության բոյկոտեց բանաձևի վերջնական ճանաչումը: Այս տարի Իսրայելի Հայ Դատի հանձնախումբն որոշեց, ևս մեկա անգամ «Մերեց» կուսակցության նախագահ, պատգամավոր Խայիմ Օրոնի նախաձեռնությամբ, կրնակի քննարկման դնելով բանաձն, այն ուղարկել Քնեսսետի կրթության և գիտության հանձնաժողովի քննարկմանն, որի համար անկասկած դեռ շատ ջանքեր է անհրաժեշտ գործադրել: Պատգամավոր Խայիմ Օրոնն նման  առաջար-կությամբ արդեն հանդես եկել է: Այն հարցին թե եղել են արդյոք հեռախոսա-զանգեր և ճնշումներ իսրայելի արտգործ-նախարարությունից  պրն. Օրոնն ասաց թե ,- Այո եղել են, բայց բացատրեցի, որ հարցը դնում եմ քննարկման հիմա որպեսզի հետագա նիստերի ժամանակ արդեն տեղափո-խենք կոնկրետ գիտության և կրթության հանձնաժողովին:
      Իսրայելի Հայ դատի հանձնախմբի Երուսաղեմյան պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու Ժորժետ Ավագյանն էլ փաստեց թե դժվարություններն դեռ առջևում են ու նամակներ են պատրաստում արդեն առանձին-առանձին հանձնաժո-ղովների հետ աշխատելու համար: Իսրայելի վարչապետ Բենիամին Նատանյահուի աշխատակազմից հաղորդել են, թե երկրի ղեկավարն անձամբ հետևելու է գործընթացին և խնդրել են դիմում – նամակ Հայ դատի հանձնախմբից:
 
Արտյոմ Չերնամորյան, Թել-Ավիվ
 
06.05.09թ.
Просмотров: 686 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.223.158.29
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024