Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապն Երուսաղեմի Հայկական Սրբ. Հակոբ մայրավանքի մուտքի մոտ
Պատմական գնահատվեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի ուխտագնացությունը Սուրբ Հող: Հինգորյա շրջագայության ժամանակ նա հասցրեց հանդիպել թե Իսրայելի և թե Պաղեստինի ղեկավարների հետ:
Այցելեց Նազարեթ, Բետղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում աղոթեց Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար:
Ծափահարություններով ու Հայաստանի Հանրապետության և Վատիկանի դրոշներով դիմավորեցին հայերը թանկագին հյուրերին:
Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի անունից նրա փոխանորդ, լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր խոսքում ողջունեց
Հռոմի պապին և սադաֆապատ աղոթագիրք նվիրեց լատիներեն լեզվով: Պապն էլ ի պատասխան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և կարևորեց 2 պատրիարքարանի օրեցօր սերտացող հարաբերությունները:
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան
Չնայած, որ լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր ելույթում ակնարկեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն, այնուամենայնիվ սրբազան քահանայապետն լուռ մնաց և ոչինչ չասաց Հայոց ողբերգության առնչությամբ:
17.05.09թ. Նյութի հեղինակ Արտյոմ Չերնամորյան
Լուսանկարներն արված են հեղինակի կողմից
Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միություն
|