Նկարում՝ Հոմենենդմենի ատենապետ Սերոբ Սահակյանը(Երուսաղեմից)
Մայիսի 29-ին իսկական տոն էր Յաֆֆոյի Սրբ. Նիկողայոս վանքում: Այստեղ Իսրայելի տարբեր շրջաններից
հավաքվել էին շուրջ 350 հայ՝ տոնելու հայաստանի առաջին հանրապետության 91-րդ ամյակը:
Նկարում՝ հայերը եկեղեցու բակում
Բացման խոսքով հանդես եկան Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանն, որն մասնավորաբար շնորհակալություն հայտնեց բոլորին հայկական վանքի բակում այս մեծ տոնախմբությանը մասնակցելու համար և Հայաստանի Հանրապետության հիմնն երգելուց հետո իր շնորհավորանքներով հավաքվածներին դիմեց նաև Հոմենենդմենի ատենապետ Սերոբ Սահակյանը: Վերջինս փաստեց, որ պայքարը դեռ շարունակվում է մինչև հողերի վերադարձն ու ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Նկարում՝ հայ աղջիկներն՝ հայկական սեղանի շուրջ
03.06.2009 թ.Պետախ-Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միություն
|