Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2009 » Июнь » 12 » Փոխանակ ցավակցեն, բամբասում և սուտ լուրեր են տարածում
Փոխանակ ցավակցեն, բամբասում և սուտ լուրեր են տարածում
22:10
 
    Արդեն 3 օր է ինչ փոխանակ սգանք մեր ընկերոջ, հանկարծամահ եղած
Արմեն Խաչատրյանի մահը, փորձում ենք ճիշտ ու հավաստի տեղեկություն-ներ հաղորդել կատարվածի մասին բոլորին՝ թե հարազատներին ու բարեկամներին և թե բոլոր նրանց, ովքեր փորձում են կասկածի տակ դնել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի ու Արմենի բոլոր ընկերների խոսքերն,
որոնց ձեռքերի վրա հանգչեց հայ երիտասարդը, ասում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, Հայկական համայնքի հոգևոր հովիվ հայր Ղևոնդ աբեղա Հովհաննիսյանը:
Փորձում ենք հերքել նաև «սպեկուլյատիվ» այն բոլոր հայտարարություններն ու սուտ լուրերն, որոնք սողոսկել են հատկապես հայկական ու ռուսական մամուլ, - ավելացրեց նա: Էլ չենք խոսում այն բամբասանքների ու սուտ տեղեկությունների մասին,  որոնցից մեկի համաձայն նախօրեին հայերը կռիվ են սարքել եկեղեցում, դրա արդյունքն էլ այդ դեպքը կամ այնքան են դրանք սանձարձակ դարձել (որոշ օրթոդոքսներ), որ փոխանակ գան ու լատինների նման մեկ մարդու պես ցավակցեն, երեկ մոտեցել էին հայ հոգևորականներից մեկին ու փորձել էին ճշտել թե.....Ճիշտ են արդյոք այն լուրերը թե Արմենն ուզում էր դառնալ օրթոդոքս եկեղեցու անդամ ու
հետևորդը.....էլ շարունակությունը չասենք. արդեն իսկ պարզ է, - տեղեկացրեց հայր Ղևոնդը:
     Ցավ է պատճառում նաև հայկական լրատվամիջոցների չցանկությունն ասենք կամ «խասյաթ» դարձաց անտարբերությունն Երուսաղեմի հայկական
համայնքի նկատմամբ: Ցանկացած անախորժության կամ հերթական հայ-հունական բախման ժամանակ ոչ միշտ է զանգահարվում Պատրիարքարան
ու ճշտվում եղելությունը, չգիտես ինչու գերադասելով լրաքաղ կատարել
ռուսական կամ միջազգային լրատվիջոցներից, ինչպես օրինակ այս անգամ.
Իմանալով հայ հոգևորականի մահվան լուրը  փոխանակ զանգահարեին իմանային հայ երիտասարդի անունն ու մահվան պատճառը, բոլորը չգիտես ինչու լրաքաղ կատարեցին «Ֆրանսպրեսս» գործակալությունից, ներկայացրեցին Հրեական ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդի կարծիքն ու  «հայ հոգեւորականի դիակը հայտնաբերվել է 2 հարթակների միջեւ ընկած սանդղավանդակում»  կամ աստիճանների վրա - հայտնի նախադասություններն օգտագործեցին: Ոչ մեկի մտքով չանցավ թե ինչու հենց աստիճանների վրա, այն դեպքում երբ Արմենին  սենյակից անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու համար հրեա ոստիկաններն են դուրս բերել աստիճանների հարթակ:
     Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կալվածոց տեսուչ հայր Բագրատ վարդապետ Բորջեկյանի տեղեկացմամբ պատրիարքարանը չի պատաս-խանի այդ ասեկոսներին ու բամբասանքներին, բայց եթե շարունակվի ապատեղեկատվությունը, ապա անպայման կասի իր խոսքը պաշտոնկան կերպով:

 
12.06.2009 թ.
Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միություն
Նյութը պատրաստեց Արտյոմ Չերնամորյանը
Просмотров: 760 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/2 |
Всего комментариев: 3
3 nairi  
Արմեն ջան շատ շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Պատրիարքարանը կայք ունի ինտերնետային, բայց ոչ ինֆորմացին և մեր միության կայքն միակն է, որն քիչ թե շատ տեղեկություններ է հաղորդում Իսրայելահայ համայնքից: «Ազատություն» ռադիոկայանն միակն է Հայաստանում, որն հավաստի լուրեր փոխանցեց, մնացածն
Արմենի մահն առեղծվածային ու անհեթեթ ինչ բնութագիր ասես չտվեցին:
Շատ էինք սիրում ու հարգում Արմենին որպես մարդ ու անհատականություն:
Աստված հոգին լուսավորի.......

2 Armen  
Moratsa grem,

Oghormi Armenin, Astvats hogin lusavori.

Shat txretsinq.


1 Armen  
Artium jan shat shnorhakalutiun ais hodvatsi hamar. Amerikaits em grum. Anuns Armen.

Inch klini patriarqaranin aseq vor togh irenq el mi hat kargin website unenan, u journalistneri hamar Media kam Press Release bajin unenan, kam journalistnerin emailner ugharken misht lav u vat depqeri masin.

shnorhakalutiun
Armen
USA


Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.222.161.245
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024