Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2009 » Июнь » 19 » Հերթական երաժշտական հաջողությունը
Հերթական երաժշտական հաջողությունը
15:01

 
         Հունիսի իննին և տասներեքին Իսրայելի Հայֆա քաղաքի «Բեյդ յադ լե բանիմ» և «Ռամբամ» դահլիճներում ելույթ ունեցող «Զամիր» լարային քառյակի ծրագիրը կազմված էր ռուս (Ռախմանինով, Գլազունով) և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Արժե նշել, որ «Զամիր»-ի գեղ. ղեկավար Վլադիմիր Շմուլենսոնը համերգի երկրորդ բաժինը հայտարարեցՙ «նվիրված հայ երաժշտությանը»: Կատարվեցին Կոմիտաս-Ասլամազյանի «Հաբրբան», «Ալ այլուխս» և «Էջմիածնի պար» գոհարները, ինչպես նաեւ Նուբար Ասլանյանի թիվ 2, ծնողների հիշատակին նվիրված քառյակը: Ի դեպ կոմիտասյան այս գոհարները կատարել է նաեւ իսրայելյան մեկ ուրիշ, «Կիներետ» քառյակը, անցած տարվա հուլիսի քսանյոթին Ստոկհոլմի «Շիստա» եկեղեցում Նուբար Ասլանյանի թիվ 3, Էդվարդ Միրզոյանին և աղետալի երկրաշարժին նվիրված «Հայաստան 1988-1993» քառյակի հետ: Ե՛վ «Զամիրը», և՛ «Կիներետը» մեկ անգամ չէ,որ իրենց ծրագրում ընդգրկում են Ն. Ասլանյանի ստեղծագործությունները թե՛ Իսրայելում և թե՛ դրսում (Բուլղարիա, Գերմանիա): Իսկ այս տարվա փետրվարի վերջում «Կիներետը» կատարեց Ն. Ասլանյանի, իր ուսուցիչներ Գրիգոր Եղիազարյանի և Գրիգոր Հախինյանի հիշատակին նվիրված թիվ 4 քառյակը: Ավելացնեմ նաեւ, որ մարտի 29-ին Հարավային Կորեայում կայացած Ասիական եւ Խաղաղ օվկիանոսյան գոտու երկրների երաժշտական փառատոնում Լեհաստանի ռադիոյի երգչախումբը բնօրինակովՙ հայերեն, կատարեց Ն. Ասլանյանի «Բերքի Տոն» Կանտատը:
 
Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միություն
18.06.09թ.
Просмотров: 1149 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/3 |
Всего комментариев: 7
7 Armen  
Hargeli Nubar ev Artiom,

Tsavov lsetsi dzer greatsneri masin kapvats Yerusaghemi Haiots patriarqutean het. Yes 1994-95 tvakannerin aintegh em eghel ev bavakan gitem nerqin xohanots@, sakain aid shukaiakan haraberutiunnerin hech tsanot chem.

Iskapes tsav e erb vor knunqn el poghov en anum, erb vor da arajin karevor hramannerits er Hisusi koghmits ir ashakertnerin, te Gnatseq ev Mkrtetseq...

Im kartsiqov nman hartser@ bardzradzainelov hatuk hodvatsnerov irents el k'zagastatsnen. Petq e mamul@ gri aid masin vor irenq el tesnen. Te che irenq arden ter en iravijakin, baits erb vor tesnen vor "hamainq@ chi @ndunum, hamainq@ zoravor e" terevs veranaenq.

Isk inch veraberum a newterin, apa erevi te huisnerd dnenq usanoghutean vra, te mi erku hat video, araroghutiun, seminariai keanqi masin patmogh youtubener dnenq, hodvatsner nkarner. Gone nman baner@ kkapen joghovrdin irents azgain harstutean ev jarangutean het.

Tjisht e Yerusaghemi Haiots Patriarquriunn e ter@ aid hzor hogevor ev mshakutain arjeqneri, baits azgn e jarangavor@.

Sharunakum enq kardal dzer siter@ amen or.


6 nairi  
Շնորհակալություն մեր կայքն այցելելու համար: Նախ Արմեն ջան կրկին Ձեզ շնորհակալություն ենհ հայտնում մեր թեմաներն կարդալու և արձագանքելու համար:
Ես առանձին նամակ եմ պատրաստում ուղղված Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին՝ մեզ պարբերաբար նոր տվյալներ ու ինչու չէ նաև վիդեո նյութեր տրամադրելու խնդրանքով: Դիտողությունդ շատ ճիշտ է և տեղին, ուղղակի մենք Երուսաղեմից հեռու ենք ապրում և եկեղեցիներում էլ նկարահանելու հատուկ արտոնություններ են պետք:
Համենայն դեպս զինվենք համբերությամբշ տեսնենք թե ինչ կպատասխանեն:

5 Նուբար Ասլանյան  
Հարգելի Արմեն:
Չնայած Երուսաղեմի Պատրիարքարանից տեղեկությունների հարցով դիմել եք Արտյոմին,կուզեմ «մի երկու խոսք» էլ ես ասեմ:Մասնավորապես՝ եթե ուզենաք Սուրբ Հակոբյանց եկեղեցում կնունքի արա րողություն անցկացնել,ապա Ձեզանից կպահանջեն 1500շեկել(3,7շեկելը=1$):Եթե բողոքես,կասեն, գնա Հայֆա,Յաֆո,կամ որեւէ այլ եկեղեցում անցկացրու քո արարողությունը,դրանով իսկ հասկացնելով, որ Սուրբ Հակոբյանց եկեղեցին իրենց բաբային դունն է:Մի ժամանակ Հայֆայի եկեղեցու դռանը փակց ված էր Երուսաղեմից կարգադրված գնացուցակ՝ կնունք,հոգեհանգիստ,հարսանյաց հանդես եւ այլ արարողությունների վճարի վերաբերյալ:«Ի շնորհակալություն» Պատրիարքարանի,պիտի խոստովան վեմ, որ Հայֆայի գները (եկեղեցա-շուկայական)ցածր են Երուսաղեմի գներից:
Իսրայել հոգատար պետությունը նվազ եկամուտ ստացողների հանդեպ ունի իր հատուկ մարդասիրական մոտեցումը,Երուսաղեմում թքած ունենան քո կամ ընտանիքիդ ամսեկան վաստակի վրա,այսինքն «հաստ ու բարակ»նույն գինն են:Ավելնորդ չէ ասել,որ Մայր Աթոռ Էջմիածնում շուկայական հարաբերություններ չկան՝ ամեն ինչ ըստ կամքի է:
Արմեն ջան.եթե«վերջին լուրերս»քեզ համար ընկալելի են,ապա լուր տուր:Մնացածի մասին՝ հաջորդ դասին:(այնպիսի բաներ պատմեմ որ.....):
Հարգանքներս:

4 Armen  
Hargeli Nubar,

Shat shnorhakalutiun, batsatrutean hamar. Skzbits djavar haskatsa, baits hamsetutean pahn el nkateli er.

Grum enq dzez amerikaits, ev shat urax enq dzer hajoghutiunnerov.

Hargeli Artiom, karogh eq ardioq Patirarqarani keanqin el shat andradarnal. Menq misht kardum enq dzer lurer@. Nkarner dreq, jamergutiunneri videoner shat kuzenainq, erekoian, aravotean ev manavand Sb. Harutean tajari Tapor@ te karogh eq youtube dnel, shat urax klinenq.

Shat shnorhakalutiun
armen


3 Նուբար Ասլանյան  
Հարգելի Արմեն: «Քարով խփիր»(խփին),սա մեջբերում էր «Նվագախմբի տղաները»հայ.կ/ն,որը Ցոլակից օբերկոտ ստացած Դմբուզ Արսենի(Մհեր Մկրտչյան)խոսքերն են,որով կուզեր ասել,թե հարվածը շատ ուժեղ էր:Ես էլ նույնը ուզեցա ասել Արտյոն Չեռնամորիանին:(գովազդը ուժեղ էր):
Իսկ երբ մեկին գովում են(կամ շատ են գովում)ասում է՝ «մի լացացրու»(համեստությունից):

2 Armen  
Hargeli Nubar inch i nkati uneq "mi latsatsru" "qarov xpir" mtqerov?

1 Նուբար Ասլանյան  
Հարգելի «Նաիրի»միություն,հարգելի Արտյոմ Չերնամորյան,այս բոլորը լավ է,բայց մի «լացացրու»,
«քարով խփիր»:
Շնորհակալ եմ:Մեկս՝ բոլորի,բոլորս՝ մեկի համար:
ՀԱՌԱՋ:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.224.60.19
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024