Շուրջ երկու ամիս է ինչ , Պետախ-Տիկվայի «Շնայդեր» մանկական, բժշկական կենտրոնում Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքից բուժման նպատակով բերվել է վեց ու կես տարեկան Միքայել Ոհանյանը: Երեխան այժմ ընդունում է ինտենսիվ քիմիաթերապիա և գտնվում է հրեա մասնագետների հսկողության տակ: Ցավոք սրտի Իսրայելում բուժումը բավական թանկ արժե և տղայի հայրը վերադարձել է Սոչի ունեցվածքը վաճառելու և գումարներ հայթայթելու համար:
Այսօր հանդիպեցինք Միքայելի մոր ու մորաքրոջ հետ հիվանդանոցում, երեխայի առողջական վիճակը բավարար է, սակայն բուժումը երկարատև է ու ընտանիքին օգնություն է
անհրաժեշտ:
Եթե կան կոնկրետ առաջարկություններ, խնդրում ենք դիմել մեզ:
23.06.09թ. Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» միություն
|