Հունիսի 22-ին ժամը 22.55-ին Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) տեղի է ունեցել ավտովթար: Դեռևս չպարզված հանգամանքներում` «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Ժամը 23.15-ի սահմաններում փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի (Garik) և 1974 թ. ծնված Գեղամ Խանդիլյանի (Goqor) դիակները, ինչպես նաև տուժած` 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Ավելացնենք նաև, որ Արամ Միսկարյանն ու Գեղամ Խանդիլյանը հայ հեռուստադիտողին հայտնի էին «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալից: Նրանք նկարահանվում էին Գարիկի և Գոքորի դերերում: Հեռուստաընկերությունը ցավակցում է զոհվածների հարազատներին: