Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը Ռամալլայում հանդիպել է քրիստոնյա համայնքի` այդ թվում և հայերի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում է ՍԴՀԿ Massispost էլեկտրոնային կայքը: Խոսելով պաղեստինա-իսրայելական վեճի առիթներից մեկի` Երուսաղեմի կարգավիճակի մասին, Աբբասն ասել է, որ Հին քաղաքի արևելյան մասը, որն հայտնի է իբրև Երուսաղեմի հայկական կալվածքներ, պետք է մտնի Պաղեստինի անկախ պետության կազմի մեջ և դառնա երկրի մայրաքաղաքը: Նա նաև հավելել է, թե Պաղեստինն ամեն կերպ աջակցելու է քրիստոնյա համայնքի մշակութային արժեքների պաշտպանությանը, անգամ առաջարկել միջոցներ տրամադրել` եկեղեցիներ վերանորոգելու համար:
HayNews.am Սոցիալական ցանցեր
Просмотров:
544
|
Добавил:
nairi
|
Дата:
19.02.2011
|