Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2009 » Октябрь » 12 » Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները
Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները
11:05
 
 
 
     Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում շաբաթ երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն:
Ստորագրման արարողությունը բացեց Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը: Արարողությանը ներկա էին Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան:
Արձանագրությունները ստորագրվեցին 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո արտգործնախարարների կողմից արվելիք հայտարարություններում որոշ ձեւակերպումների հետ:
Արարողությանը, սակայն, որեւէ հայտարարություն չհետեւեց:
Արձանագրությունները ներկայացվելու են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:
 
 
 



Հրայր Թամրազյան, Ցյուրիխից
Просмотров: 771 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
216.73.216.220
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2025