Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2011 » Июнь » 13 » ԵՐԲ ԴՈՒ ԳՈԼ ՉԵՍ ԽՓՈՒՄ՝ ՔԵԶ ԵՆ ԽՓՈՒՄ:
ԵՐԲ ԴՈՒ ԳՈԼ ՉԵՍ ԽՓՈՒՄ՝ ՔԵԶ ԵՆ ԽՓՈՒՄ:
23:00
http://rc.futbol-1960.ru/champions_league/news/72296.html
 
 
 
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 07-06-2011

Տեղադրվել է` 2011-06-07 00:14:12 (GMT +04:00)

Ո՞Վ Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՏՈՒՆՏՈՒՆԻԿ ԽԱՂՈՒՄ
 
 
Ի պատասխան «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹՈՒՄ  տպագրված հոդվածի՝ մեր կայքին իր պատասխանը տեղադրելու խնդրանքով դիմեց մեր  միության լավ բարեկամ
ՀՀ և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն, որի խնդրանքը սիրով կատարում ենք:
 
Հարգելիդ իմ Մարիետա Խաչատրյան: Արդեն, արդի Հայաստանի առաջին Նախագահ ԼՏՊ-ին վերաբերվող Ձեր հեղինակած որ երորդ հոդվածն է,որ տպագրվում է հարազատ «Ազգ»ում:Երաժշտական լեզվով ասած՝«վարիացիաներ ԼՏՊ-ի շուրջ»:Ո՞ր վարիացիային եք հասել:Չհոգնեցի՞ք:Թե՞ պետք է: Իհարկե պետք է...միամիտների համար: Իսկ չե՞ք մտածել երբեւիցե,որ քաղաքական «կենդանի դիակ»ԼՏՊ-ը երբեք չէր վերա կենդանանա,եթե ժամանակին(այսօր էլ ուշ չէ),Դուք,«Ազգ»ը, Ազգային ժողովը եւ վեր ջապես այսօրվա Նախագահը, դատական մարմինների առջեւ հարց բարձրացնեիք՝ Քրեական պատասխանատվության ենթարկել «մութ ու ցուրտ» տարիների (ամաչում են ասել նաեւ անոթի՝ աչք են փակում)բոլոր հեղինակներին, որոնք պատճառ դարձան (այսօրվաններն էլ՝ ոչինչ)պանդխտության ցուպն առնելու միլիոնավոր ժողովրդի, ժողովուրդ,որ «դրսից» «ներսին» օգնելով հանդերձ,(թե նյութական եւ թե բարոյական), այնուհանդերձ, հայաստանյան որոշ տգետների կողմից վաստակեց ԼՔՈՂ «պատվավոր» էպիտետով կոչումը:Եւ դեռ ես չեմ լսել, որ պետական մի որեւէ այր դատապարտիչ հայտարարություն աներ այդ էպիտետը օգտագործողների հանդեպ,հակառակը՝ լքող բառը լսում եմ նաեւ հեռուստատեսությամբ, հատկապես վերջերս... : Արդյո՞ք «մութ ու ցուրտ» տարիների հեղինակների,մեղմ ասած՝ «անտարբերությունը» չէր խթանիչը, շնորհիվ որի դրվեց այսօրվա թալանչիական ու գիշատիչ հայ օլիգարխիայի հիմքը: Չգիտե՞ք: Իհարկե գիտեք: Այս պարագայում,ի դեպ՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ այսօրվա գործող ՀՀ Նախագահը վերջնականապես կողմնորոշվի՝ Ժողովրդի հե՞տ է,թե օլիգարխիայի, որոնց, հարկ եղած դեպքում, (նամանավանդ՝ ընտրությունների), թեւ ու թիկունք պիտի լինեն հայ շոու բիզնեսի զանազան չափերի կռկռան, ներողություն, կառկառուն աստղիկնրը... («մի երկու» լավն էլ կա): Չշեղվեմ. ...Հարգելի Մարիետա Խաչատրյան. Հիշու՞մ եք 2006 աշուն-2007գարուն ժամանակաշրջանի «Ազգ» թերթի անչափ համարձակ քայլը՝ զանազան «տրամաչափերի» քաղաքական եւ հասարակական գործիչների եւ ընթերցողների(հարց-պատասխան) Ֆորում հրավիրելը:Այցելեցեք թերթի ֆորումյան էջերը եւ ուշադրություն դարձրեք իմ հարցերին,ուղղված ԱԺ պատգամավորներին, մասնավորապես ԱԺ Խոսնակ Տ.Սարգսյանին, պատգամավորներ Վ.Դալլաքյանին (միակը,որ չխուսափեց պատասխանից) Ա.Բազեյանին,Գ.Ծառուկյանին(չտպագրվեց),Վ.Մանուկյանին...:Հարցս հետեւյալն էր՝ (կարճ)- «Ով պիտի լինի այն համարձակ տղամարդ պատգամավորը, որ ԱԺ-ում հարց բարձ րացնի «քրեական պատասխանատվության ենթարկել«մութ ու ցուրտ»տարիների հեղինակներին»: Տղամարդ չգտնվեց, ասես բոլորը թլպատված (քաղաքական) լինեին... Ես կցանկանայի այսօրվա սերնդին,մասնավորապես իննսունականների սկզբի ծնունդ, բացատրել,թե ինչպես եղավ,որ Հայաստանից սկսեցին ճարահատյալ հեռանալ, չէ որ առաջ սահմանները փակ էին(իսկ այսօրվա հեռացողների համար թող իրենք,ներկա սերունդը ինձ բացատրի):Եւ այսպես՝ 1.Նոր իշխանությունները պիտի ցույց տային աշխարհին, որ Հայաստանը որդեգրել է դեմոկրատիան՝ մարդն ազատ է,ուր ուզում է կարող է գնալ:Իսկ եթե արգելվեր,ապա դրսից եկած վարկերի փոխարեն Աստված գիտե,թե ինչ կստանային՝ այստեղից բխող հանգամանք-հետեւանքներով(Անգամ Ելցինը վարկերից զրկվելու վախից չհամարձակ վեց պաշտպանել իր արյունակից սերբերին կնամոլ քլինտոնյան ռմբակոծություններից...): 2.Բարեբախտաբար ՀՀՇ-ն շուտ հասկացավ,որ երկիրը «ջերմուկ ծախելով»(կարճ եմ խոսում,չնայած Ազատության Հրապարակում հանրահավաքներին այս միտքը եւս արծարծվում էր),չես պահի,եւ բնականաբար, կսկսվեին հուզումները:Իսկ անոթի մարդը շատ վտանգավոր է:Եւ գտան ելքը՝ բնակչության կեսին ուղարկեցին արտասահման (բես պլատնայա պուտյովկա վը Սիբիր),քանզի՝ նախ քչին կերակրելը հեշտ էր, բողոք՝ չիք,եւ երկրորդ՝ հեշտ էր նաեւ ճնշելը հնարավոր հուզումների դեպքում: Իսկ հուզումներն անխուսափելի էին՝ հաղթանակած ժողովուրդը լռված էր սովի,մթության եւ անարգանքի մեջ,մինջեւ այսօր: «Եւ ինչ եղավ,ինչի հասանք,ժողովուրդ,Աթոռները գրավված են, գործը՝ բուրդ»(սա իմ բանաստեղծություններից է...): 3.Կեցցե ՀՀՇ-ն:Լավ հասկանում էր,որ շնորհիվ բնածին գենետիկ զգացողության՝ հայը , որքան էլ որ հեռանա,աչքի մեկը,եթե ոչ«երեքը»,ուշքն ու միտքը դեպ բնօրրանն է(հիշե ցեք Ղազարոս Աղայանի «Ծիծեռնակը»), այստեղից բխող հետեւանքներով՝ ներառյալ նյութական օգնությունը:Ասածս բաց տեքստով հնչում է այսպես(նախապես հազար ներողություն)՝ իշխանությունների համար եւ գայլերն էին կուշտ եւ թե ոչխարները կեն դանի:Միայն թե հեռացողները,Աստված գիտե ինչ դժվարություններով իրենց վաստակած երկու դոլարից մեկը Հայաստան ուղարկելով հանդերձ ստացան լքող«պատվավոր» կոչումը,այս հարցում արժանանալով իշխանությունների քար լռությանը...(եթե սա իշխանությունների մտածածը չէր):Կուզեի,որ ներկա սերունդն իմանար՝ մարդիկ կային, որ իրենց տուն տեղը փոխանակեցին ինքնաթիռի տոմսերի հետ,միայն թե հեռանային: Իսկ հարգարժան Հրանուշ Հակոբյանը կանչում է՝ Տուն արի՝(ինչպես Անուշի մայրը՝ Անուշին՝ Հ.Թ):Որ եկավ տուն,տուն կտա՞ք, հարգելի նախարար... Հետո եկավ մյուս Նախագահը,հետո՝ այսօրվանը,եւ ի՞նչ:Մեկը հիշե՞ց մեր տառապանք ները,նրա հեղինակներին,թե բոլորը գոցվեցին «պատերազմ էր» վերնագրի ներքո:Ո՛չ: Դեռ 1992թվի ձմռանը Շենգավիթի շրջանի ՀՀՇ-ի ակտիվի նիստում(Մեքենաշինական տեխնիկումի շենքում)ես ասացի՝«Մենք խաբեցինք ժողովրդին».Նիստին ներկա էր Կարապետ Ռուբինյանը, որն այսօր,թերեւս շատ բան «մոռացել է»:Փոխարենը,այն ժամանակվա վարչապետը խրատ էր կարդում՝«ձուն եւ կարագը բոլորի համար պարտադիր չեն»,իսկ Նախագահը հորդորում էր՝ «ըմբռնումով մոտեցեք»:Պարոնայք իշխանություններ,հիշու՞մ եք Դիլիջանի Կոմպոզիտորների տանը մտավորականությանը ձեզնով անելու համար ձեր կազմակերպած «խնջույքը ժանդախտի ժամին»( Կոմպոզիտորների միությունից՝ Նախագահն էր)...Ուրեմն ով «կապրեր»,ով՝ոչ:Պատերազմը կապ չունի, քանզի այն Սուրբ էր եւ բոլորինս: Այ,«մնացածը» չէր պատկանում բոլորիս, որովհետեւ «Մենք ներքեւն էինք,Դուք՝ վերեւը»... Հարգելի Մարիետա Խաչատրյան. Հիմա անպատիժ մնացած ԼՏՊ-ը մեղավո՞ր է, որ վերակենդանացել է:Ոչ,ոչ ոչ,եւ մեկ անգամ եւս ոչ:Այ եթե նրան հաջորդողները տային եղած, կատարվածի պատմական գնահատականը,այսօր Ձեր գեղեցիկ հոդվածների կարիքը չէր լինելու: Եւ քանի որ գնահատականը չիք, ուրեմն զարմանալու բան չկա՝ ԵՐԲ ԴՈՒ ԳՈԼ ՉԵՍ ԽՓՈՒՄ՝ ՔԵԶ ԵՆ ԽՓՈՒՄ...
 
Հարգանքներս՝ Նուբար Ասլանյան,պատգամավոր ՀՀՇ-ից:
Հայֆա,Իսրայել: 07.06.11.
 
Հ.Գ. Եթե «Ազգ»ը նյութս տպագրի,(բայց «առանց մկրատի») միայն շնորհակալ կլինեմ, քանզի համոզված եմ, որ շատերի աչքերը կամ պիտի բացվեն, կամ էլ բացվեն էլ ավելի...
 
 
Просмотров: 675 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/4 |
Всего комментариев: 6
6 nairi  
Պարոն Ասլանյան շատ շնորհակալություն մեզ հասցեագրված այդքան ջերմ խոսքերի համար......Իսրայելում կնոջ նկատմամբ ոչ վայել պահվածքի համար նախագահին հանեցին ու հիմա էլ դատական գործընթաց է սկսվել՝ երկրի նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, հայկական իրականության մեջ մի ողջ ազգի պանդուխտ դարձնելով, մնացածին էլ ցուրտ ու սոված պահելու պրակտիկան ոչ միայն չպատժվեց այլև կարծես թե շարունակվում է..... Իսրայելահայերի պարագայում էլ մեզ «լքող» պիտակը կպցնելուց առաջ խորհուրդ կտայինք մի փոքր ուշադրություն դարձնել Իսրայելում հայերի ունեցած ժառանգությունը պահելու վրա, քանզի Հայաստանյան իշխանավորների կարծիքով էլ «Տուն Արի» ծրագիրը մեզ չի վերաբերում: Իսրայելում շատ հայեր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու բազմաթիվ այլ ոլորտներում շատ մեծ բարձունքների են հասել ու այստեղից ավելի են օգնում իրենց երկրին քան թե սոված ու անգործ մնային Հայաստանում: Մինչև Հայաստանում բոլորն իրենց ապացուցված վատ արարքների համար չպատժվեն ներառյալ պատգամավորներն ու երկրի ներկա ու անցյալ ղեկավարները՝ մեր երկիրը հայկական մանրապատման նման ոչ թե երկիր կլինի, այլ մարդաբնակ տարածություն:

5 Aram  
Էլի նորից Կոռ Լեոնին, էլի նորից հին պատմություն,բա եղավ ,բա հավի հիշողությունով հնարավոր է ապրել:
Էս ինչ եմ ասում ,բանից պարզվում է ոչ միայն հավի հիշողությունով է հնարավոր ապրել այլև նաև առանց ուղեղի:
Այդ ԱՎԱԶԱԿԸ հայ ժողովրդին հետ շպրտեց մի հարյուր տարի և հիմա աշխատում է հաջորդ հարյուր տարվա վրա:
Մեռած լեզուների մեռած մասնագետը կարծես թե եգիպտական մումիաների պես հավերժ լինի,ժամանակն է նրան հանձնել թանգարան որպես ազգադավության եզակի էկսպոնատի ,լավ կլինի գազանանոցին կից բացված թանգարանում:

4 Նուբար Ասլանյան  
Հարգելի Մարիետա Խաչատրյան:
1.Այն,որ «չեք հասկացել»,թե իմ (իսկապես որ թերեւս ամենատեղյակիս,շնորհակա լություն)հոդվածը ինչի մասին է՝ դա վատ է(՝«չեմ հասկանում ինչի մասին եք գրում» ) -իսկ եթե հասկացել եք ու մանեւրում եք՝ ավելի վատ է:
2.Գալով այն բանին,որ Դուք «Հայաստանում ապրելով, մեկ րոպե անգամ Հայաստա նից չբացակայելով, բոլորին եւ ամենքին շնչով ու հագագով իմանալով» դա լավ է,իսկ եթե մենք լքողներս էլ «մեկ րոպե անգամ Հայաստանից չբացակայեինք»,ապա կուզեմ հավատացնել,որ ժողովրդի կեսը,եթե ոչ ավելին՝ սովամահ կլիներ:Այ դա,արդեն վատ է:Չնայած չկար չարիք,առանց բարիք,քանզի սոված ժողովուրդը ոտքի կելներ եւ կկործաներ իշխող դասակարգը:Դա բոլորից լավ է:Այսօր էլ այդ վտանգը հեռու չէ...
3.«Ես հո չե?մ կարող Ձեր հրամանով մտածել». Անտարակույս ՝օլիգարխիկ երկրի ուժեղ հրամայողների մոտ ես ո՞վ եմ :
4.«Թույլ տվեք`ես գրեմ այն, ինչ զգում եւ տեսնում եմ». Օ՜ չէ, ինձնից թերեւս ավելի վատ չգիտեք,որ անգամ ամենա դեմոկրատիկ երկրում, մամուլի որեւէ հրատարակ չություն «որեւէ մեկի հետ քիփ է»...:
5.«Սիրելի Նուբար, նյութ տպագրողը ես չեմ, նախ, հետո որտեղ ինչ ուզում եք տեղադրեք` ազատ աշխարհ է»:Ամենախորին հարգանքով կուզեմ հայտարարել, որ նյութիս,զանազան կայքերում տեղադրելու մասին Ձեզ տեղյակ պահելը իմ կողմից ունեցել է ՄԻՄԻԱՅՆ քաղաքակիրթ բնույթ,որ հարգելիդ իմ հետո չմտածեր,թե«ես քնած,Դավիթն էկավ գող,գող գնաց»:
Ի խորոց սրտի,Հայաստանին միմիայն լավը ցանկացող Նուբար Ասլանյան: Հայֆա,Իսրայել:

3 Նուբար Ասլանյան-Մարիետա Խաչատրյան  
Իսկ սա հարգարժան Մարիետա Խաչատրյանի ,ինձ հղած պատասխանն է՝
«Սիրելի Նուբար, նյութ տպագրողը ես չեմ, նախ, հետո որտեղ ինչ ուզում եք տեղադրեք` ազատ աշխարհ է: Իս եթե իմ սուբյեկտիվ տեսակետն եք ուզում` նախ չեմ հասկանում` ինչի մասին եք գրում, ի վերջո ինչ է Ձեր ուզածը, երկրորդ, թույլ տվեք`` ես գրեմ այն, ինչ զգում եւ տեսնում եմ` Հայաստանում ապրելով, մեկ րոպե անգամ Հայաստանից չբացակայելով, բոլորին եւ ամենքին շնչով ու հագագով իմանալով: Ես հո չե?մ կարող Ձեր հրամանով մտածել: Ամեն դեպքում ինձ ուրախացնում է, որ ակտիվ ընթերցող եք, ընդհանրապես` Հայաստանի կյանքի ամենաակտիվ տեղեկացվողը: Ողջ լերուք»:

2 Նուբար Ասլանյան  
Հարգելի nairi.
Նյութս Ձեր կայքում տեղադրվելուց հետո(կրկին շնորհակալ եմ),որպես առաքինութ յուն,տեղյակ պահեցի«Ազգ»07.06.11. տպագրված «Ո՞Վ Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՏՈՒՆՏՈՒՆԻԿ ԽԱՂՈՒՄ»հոդված հեղինակ Մարիետա Խաչատրյանին:Ահա տեքստը՝
«http://nairi.do.am/news/erb_dow_gol_ches_xp'owm_qez_en_xp'owm/2011-06-13-358
Բացատրեմ քայլս՝
Մի քիչ դիսոնանս է,բայց ցայտուն, ուստի եւ «կուտվի»՝
Դատարանում ավարտվում է բռնաբարության ՓԱՍՏՈՎ հարուցված գործը ,եւ
դատավորը հերթով բռնաբարողներին ուղարկում է տուն,ասելով,-դուք ազատ եք:
Բռնաբարված կինը դիմում է դատավորին,-ընկեր դատավոր,բա ես ըսենց էլ մնամ բռնաբարվա՞ծ...
Այ մենք,«լքողներս»,էդպես էլ մնացինք բռնաբարված,որովհետեւ ոչ ոք չուզեց մեզ ու մեր իրավունքներին տեր կանգնել,սրան հակառակ,դեմ չեն «զանազան միջոցառումներ»կազմակերպելով ուտեն մեր փողերը,որը Աստված գիտե,թե յուրաքանչյուրս ինչ աղ ու քրտինքով,դիսկրիմինացիաի եւ անտագոնիզմ-շովինի զմի պայմաններում ենք վաստակում:
Ես գիտեի,որ «Ազգ»ը չի տպագրի:
Հեչ էլ...
հրեաներն ասում են,- ու կաջդովո Աբղամա՝ սվայա պղագղամա(«ր»-ի փոխա րեն «ղ» են ասում՝ ազգային է):
Թող նյութիս չտպագրումը լինի «Ազգ»ի «պղոգղաման»:
Հարգանքներս՝
ՆԱ:
Հ.Գ.
Տեղադրել եմ Facebook ում եւ պիտի ջանամ այն տարածել:Միայն իմացիր՝ սա քո դեմ չէ-կարծում եմ առանց իմ ասելու էլ հասկանում ես:Սա անցած եւ ներկա իշխանութ յունների խնդիրն է,որին ինչ խոսք,նյութս չտպագրելով, աջակցում եք...
(գուցե եւ անկախ ձեզնից):
Է՛հ...»
ՆԱ.:

1 Նուբար Ասլանյան  
Շնորհակալություն Պետախ Տիկվաի nairi կայքին եւ անձամբ ընկերության ղեկավար անխոնջ Արտյոմ Չերնամորյանին հոդվածս տեղադրելու համարձակ քայլի համար:Հավատացեք,հոդվածը ինքնանպատակ չէ: Համոզված եմ,որ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ դեռ կասի իր խոսքը այն մարդկանց տառապանքների ու զրկանքների,եւ հատ կապես հոգեկան ապրումների ու կարոտից հյուծված տանջանքների մասին,որ բաժին հասավ բոլոր նրանց,ովքեր իր ձեռքը վերցրին պանդխտության ցուպը::Իսկ Հայաստան պետությունը լուռ է:«Ամաչում»է բարձրացնել ներկա շարադրված հարցը:Որովհետեւ ԼՏՊ-ին հաջորդած Նախագահների մոտ վախ կա-հետնորդը իրենից նույնպես կարողէ«հաշիվ»պահանջել: Իսկ ՀԱՇԻՎՆ անպայման կլինի:Ժամանակի հարց է... Ուրախ կլինեմ,եթե արձագանքներ լինեն:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.191.238.6
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2025