Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Январь » 14 » Երուսաղեմի Հայկական թանգարանը
Երուսաղեմի Հայկական թանգարանը
08:50
http://www.jerusalemshots.comԵրբ ուսումնասիրում ես Երուսաղեմի հայկական թաղամասի ու մասնավորաբար Հայոց Պատրիարքարանի պատմությունն, ապա ի հայտ են գալիս մի շարք ուշագրավ փաստեր, որոնք իրոք զարմացնում են.
Երևի քչերը գիտեն, որ առաջին տպագրատունն ողջ Մերձավոր Արևելքում հիմնադրել են Երուսաղեմահայերը 1833թ.-ին, 1850թ.-ից ի վեր Հայոց Պատրիարք Եսային առաջինն էր, որ լուսանկարեց Երուսաղեմը: Առաջին աղջիկների դպրոցն Երուսաղեմում կրկին հայերն են բացել 1863թ.-ին: Ինչպես երևում է հրապարակված ընդամենը մի քանի տարեթվերից, հայերն գիտակցելով նորամուծությունների անհրաժեշտությունն անմիջապես կիրառում էին դրանք՝ հիմնադրելով ու զարգացնելով արվեստի նոր ճյուղերն Սուրբ Երկրում:
Երուսաղեմի Հայկական Հելլեն և Էդուարդ Մարտիկյանների անվան թանգարանը հիմնադրվել է 1979թ.-ին նախկին Ժառանգավորաց վարժարանի շենքում, որը կառուցվել էր 1855թ.-ին: 1976թ.-ին Վարժարանի նոր ավելի մեծ մասնաշենքի կառուցումից ու տեղափոխումից հետո, որոշվեց հիմնադրել այս թանգարանն, որն գործում է մինչև օրս: Վերջին երկուս ու կես տարիների ընթացքում թանգարանի դռները ժամանակավորապես փակ են այցելուների համար՝ շենքի վերանորոգչական աշխատանքների, գույքի ու անվտանգության նոր համակարգերի տեղադրման պատճառով: Այս տարի այն կրկին կվերաբացվի ու կներկայանա զբոսաշրջիկներին ու Հայկական թաղամասի հյուրերին հայկական մշակույթի ու արվեստի բացառիկ նմուշների ցուցադրությամբ:
Ընդհանրապես թանգարանը բաղկացած է երեք մասից.

http://www.jerusalemshots.comԱռաջինում ցուցադրվում է Պատրիարքարանի ու եկեղեցիների բազմադարյան հավաքածուն, սպասքն ու հայ հոգևորական-ների հին կահկարասին:
 
Երկրորդն ավելի ուշագրավ է արվեստագետների համար. Այստեղ ներկայացված է Հայկական Երուսաղեմի արվեստի զարգացումը: Երուսաղեմի հայ վարպետների բազմաթիվ գլուխգործոցներ, հայ ուխտավորների աշխարհագրական քարտեզները, գլոբուսներ, ձեռագրեր, նույնիսկ խաչակիր ասպետների նվիրատված հանդերձանք ու զենքերը, սակայն ամենահետաքրքիրն անշուշտ Մերձավոր Արևելքի առաջին տպագրամեքենան է ու Եսայի Պատրիարքի 1853թ.-ին արված Երուսաղեմի առաջին ֆոտո նկարներն, որոնց միջոցով մարդիկ պատկերացում են կազմում 19-րդ դարի Սուրբ քաղաքի առօրյայի մասին:

Երրորդ մասն նվիրված է Հայոց Ցեղասպանությանն ու ներկայացվում են բազմաթիվ փաստեր հայերի կոտորածների վերաբերյալ: Մինչ Առաջին աշխարհամարտի տարիներին Երուսաղեմում հայկական որբանոցի բացումը՝ նախկին Ժառանգավորաց վարժարանի ու ներկայիս թանգարանի շենքում էին բնակվում թուրքերի Արևմտյան Հայաստանում կազմակերպված Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ մանկահասակ հայ որբերն, որոնք շենքի պատերին շատ հետաքրքիր հիշողություններ են թողել: Սրանով է նաև պայմանավորված թուրքերի գործած ոճրագործությունների մասին պատմող բազմաթիվ վկայություններն ու փաստերն, որոնք ի մի են բերվում այստեղ:
Արտյոմ Չերնամորյան

 
Просмотров: 1288 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/3 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.17.128.129
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024