Նկարում՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, Պարոն Ցոլակ Մոմջյանը
Սեպտեմբերի 21-ը ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման օրն, ոչ միայն Մայր Հայրենիքում, այլև սփյուռքում միշտ էլ առանձնահատուկ շուքով է տոնվում: Բացառություն չէ նաև Իսրայելի հայկական համայնքը: 1991թ. - ից ի վեր Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս նշանակվելուց հետո, Երուսաղեմաբնակ հայ գործարար Պարոն Ցոլակ Մոմջյանը յուրաքանչյուր տարի իհարկե սեափական նախաձեռնությամբ շքեղ ընդունելություն է կազմակերպում դիվանագետների, բոլոր եկեղեցական պատրիարքարանների ներկայացուցիչների և ուղղակի հայ ժողովրդի բարեկամների համար: Այս տարի իր բացման խոսքում հայ դիվանագետը սկզբում շնորհավորեց բոլոր ներկաներին Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ներկաներին իր հրավերքն ընդունելու համար: Շնորհակալական խոսքերից զատ անդրադարձավ նաև հայ-թուրքական ներկայիս հարաբերություններին ու կառավարության և ընդդիմության դիրքորոշմանը:
Նկարում՝ Երուսաղեմի «Նոտր Դամ» հյուրանոցային համալիրի ճակատային մասում փակցված Հայաստանի եռագույն դրոշը
Իր ելույթում Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսը քննադատեց նաև Իսրայելյան իշխանություններին՝ 2 հայ ժառանգավորի երկրից վտարելու որոշման համար:
Հիշեցնենք, որ հայ երիտասարդների և խաչի վրա թքելու համար սկսված ծեծկռտուքի հետևանքով հրեա օրթոդոքս երիտասարդին պատժելու փոխարեն ոստիկաններն պատժեցին հայերին: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն ու Իսրայելի Հայ Դատի հանձնախումբն այժմ զբաղվում են խնդրո առնչությամբ՝ հայ ժառանգավորներին երկրում պահելու համար:
|