Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2016 » Ноябрь » 14 » «Հայաստանի հրաշագործությունները» խորագրով ցուցահանդեսը Պետախ Տիկվայում
«Հայաստանի հրաշագործությունները» խորագրով ցուցահանդեսը Պետախ Տիկվայում
12:50

Լուսանկարում՝ «Նոյան Տապան» հայկական կրթական-մշակութային կենտրոնի տնօրեն Դավիթ Գալֆայանը

Հոկտեմբերի 31- ին երեկոյան Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետարանի «Շառետ» դահլիճի հյուրասրահում իսկական մի տոն էր: Քաղաքի պատմության մեջ առաջին անգամ հանդիսավորությամբ բացվեց «Նոյան Տապան» հայկական կրթական-մշակութային կենտրոնի տնօրեն Դավիթ Գալֆայանի 3D արվեստի ցուցահանդեսն, որին մասնակցեցին քաղաքապետ Իցխակ Բռավերմանը, քաղաքապետարանի աբսորբցիայի բաժնի տնօրեն Մոշե Մոշեն, քաղաքապետարանի «Օլիմների տան»  աբսորբցիացի բաժնի ղեկավար Ռայա Լայտխմանովը, քաղաքապետարանի տարբեր բաժինների ղեկավարներ, երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանը,  քաղաքի նկարիչների միության պատվիրակությունը, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամներն ու «Նոյան Տապան» հայկական կրթական-մշակութային կենտրոնի անդամներն ու հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ քաղաքագլուխ Իցխակ Բրավերմանն, ով շատ ջերմորեն ողջունեց հավաքվածներին ու փաստեց, որ հայերի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի և նայելով Դավիթի նկարներին արդեն հասկանում է, որ անպայման պետք է մեկնի Հայաստան: Բարձր գնահատեց մշակութային այս նախաձեռնությունն ու շնորհակալություն հայտնեց Դավիթին իր աշխատանքներն ներկայացնելու համար:

   

Լուսանկարում՝ Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետ Իցխակ Բռավերմանn ու «Նոյան Տապան» հայկական կրթական-մշակութային կենտրոնի տնօրեն Դավիթ Գալֆայանը 

Հավաքվածներին ողջունեց նաև քաղաքապետարանի աբսորբցիայի բաժնի տնօրեն Մոշե Մոշեն, ​ով ասաց թե այս վերջին ժամանակներս է սկսել հայերի մասին կարդալ` Պետախ Տիկվայի  հայկական համայնքի հետ ծանոթանալուց հետո: Քաղաքապետին դիմելով, տեղեկացրեց, որ Երուսաղեմից հետո ամենահայաշատ քաղաքը Պետախ Տիկվան է և երրորդ համայնքն է, որի հետ ծանոթանում է քաղաքում և տեսնում է թե ինչպիսի ավանադապաշտ ժողովուրդ են հայերն և օգտվելով առիթից նաև Դավիթ Գալֆայանի ծնունդը շնորհավորեց:

Իր օրհնական խոսքով հրեա հյուրերին ու հայ հավատացյալներին դիմեց նաև հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանը: Կարևորելով հայկական մշակույթի ներկայացումը քաղաքում և մեր ավանդույթների պահպանմանն ուղղված ջանքերը, հոգևոր հովիվն ևս մեկ անգամ ընդգծեց հայ ժողովրդի միասնության ու հայկական եկեղեցու շուրջ միավորվելու անհրաժեշտությունը:

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության անդամ, երիտասարդության հարցերով պատասխանատու Այա Մամաջանյանն էլ միության անունից նախ շնորհակալություն հայտնեց քաղաքապետին՝ հայկական ծրագրերին աջակցելու համար: Տեղեկացվեց, որ ավելի քան 13 տարի տեղի հայկական համայնքը համագործակցում է քաղաքային իշխանությունների հետ ու իրոք մեր իրականության մեջ առաջին անգամ էր, որ հայկական ցուցահանդեսը մեկ ամիս մնալու է «Շառետ» դահլիճի հյուրասրահ-հում:

 

Լուսանկարում՝​ Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի անդամ, երիտասարդության հարցերով պատասխանատու Այա Մամաջանյանը

Բավական մարդաշատ էր դահլիճն ու ցուցահանդեսի բացման արարողությունից հետո «Դիլիջան» համույթի մենակատար, դուդուկահար Իլյա Մազիան իր հրաշալի կատարումներով յուրահատուկ հայկական մթնոլորտ ստեղծեց, ու շատերը դիտում էին նկարներն՝ արտասուքն աչքերին:

​Հայկական ցուցահանդեսը մեկ ամիս կմնա «Շառետում» ու յուրաքանչյուր ոք մեկ ամսվա ընթացքում հնարավորություն կունենա հաղորդվել հայկական մշակույթի հետ:

​Ցուցահանդեսն ուղեկցվեց նաև հյուրասիրությամբ:

  

Просмотров: 613 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/2 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
13.58.252.8
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024