Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2011 » Сентябрь » 20 » ՀՀ նախագահ պ-ն Ս. Սարգսյանին
ՀՀ նախագահ պ-ն Ս. Սարգսյանին
03:30
                                                                         
ՀՀ նախագահ պ-ն Ս. Սարգսյանին

Կրկնօրինակը` վարչապետ պ-ն Տ. Սարգսյանին
Կրկնօրինակը` արտգործնախարար պ-ն Է. Նալբանդյանին

Պաղեստինի ինքնավար մարզի նախաձեռնությամբ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին կարող է առաջադրվել Պաղեստինի անկախ պետության ճանաչման հարցը և վերջինիս անդամագրումը Միավորված ազգերի կազմակերպությանը: Այս միակողմանի քայլը անցնում է միջազգային հանրության կողմից ընդունված խաղաղ կարգավորման բոլոր սահմանները, ինչպես նաև հակասում ՄԱԿ-ի բանաձևերին, որոնք մերժում են միակողմանի գործողությունները: Հայաստանի հրեական համայնքը խնդրում է Ձեզ` ուշադրություն դարձնել այս խնդրին, որը կարող է առաջանալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ:
Ներկայումս Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ լարված է ու անկայուն: Պաղեստինյան պետության միակողմանի ճանաչման մասին ընդունված որոշումը ոչ միայն անժամանակ կլինի, այլ նաև կսրի իրավիճակը և կարող է հանգեցնել չափազանց անկանխատեսելի հետևանքների: Դա կարող է բացասական ազդել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների հայ համայնքների դրության վրա: Մենք վստահաբար խնդրում ենք Ձեզ` զգուշություն ցուցաբերել այդ հարցի վերաբերյալ տեսակետ արտահայտելիս և աջակցություն չցուցաբերել Պաղեստինյան հանրապետության միակողմանի ճանաչման հարցին: Մենք կուզենայինք Հայաստանը տեսնել խաղաղապահ երկրների թվում և, անշուշտ, ոչ այն երկրների շարքում, որոնք պատասխանատվություն կարող են կրել հակամարտությունը սրելու գործում: Հայաստանի հրեական համայնքը նաև խնդրում է հետ կանգնել և չմասնակցել Դուրբան-3 համաժողովին, որն ըստ էության հակասեմական է և այլատյացություն է առաջացնում: Մենք անկեղծորեն Հայաստանին ցանկանում ենք բարգավաճում և խաղաղություն:

Հայաստանի Հրեական համայնքի անունից
Նախագահ` Ռիմա Վարժապետյան- Ֆելլեր



http://jewish.am/?page_id=36


Просмотров: 468 | Добавил: nairi | Рейтинг: 1.0/1 |
Всего комментариев: 1
1 Նուբար Ասլանյան  
Եթե«Այս միակողմանի քայլը անցնում է միջազգային հանրության կողմից ընդունված խաղաղ կարգավորման բոլոր սահմանները, ինչպես նաև հակասում ՄԱԿ-ի բանաձևերին, որոնք մերժում են միակողմանի գործողությունները»,ապա ինչումն է հարցը...:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.191.116.61
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2025