Նկարում՝ Հայ ցուցարարներն Ժառանգավորաց վարժարանի բակում
Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեյին, ուրբաթ երեկոյան Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանի բակում, որտեղ յոթ խաչքար է տեղադրված ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի, բողոքի խաղաղ ցույց տեղի ունեցավ:
Նկարում՝ Խաղաղ ցուցարարներ, Երուսաղեմ 09.10.2009թ.
Ելույթներ ունեցան դաշնակցականներ Հակոբ Սևանն ու Սերոբ Սահակյանն, իսկ ռամկավարներից Հակոբ Անդրեասյանը: Զեկուցողներն հիմնականում խոսեցին հայ-թուրքա-
կան արձանագրությունների բացասական հետևանքների մասին և զուգահեռներ անցկացվեցին Պաղեստինա-Իսրայելյան բանակցությունների հետ:
Նկարում՝ ՀՅԴ անդամ, «ՀՈՄԵՆԸՆԴՄԵՆ»-ի ատենապետ Սերոբ Սահակյանը
Խաղաղ ցույցն եզրափակվեց Հայոց պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված փոքրիկ եկեղեցակն
արարողությամբ:
Նկարում՝ Երուսաղեմի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին և Ժառանգավորած վարժարանի ու ընծայարանի տեսուչ հայր
Թեոդորոս վարդապետ Զաքարյանը
Ստորև տալիս ենք հնարավորություն բեռնել 3 բանախոսների զեկույցներն ցույցի ժամանակ.
ԲԵՌՆԵԼ՝
Հակոբ Սևան(ՀՅԴ)
Հակոբ Անդրեասյան(ՌԱԿ)
Սերոբ Սահակյան(ՀՅԴ) և Արիս արքեպիսկոպոս Շիրվանյան (եզրափակիչ)
09.10.2009թ.
|