Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2011 » Сентябрь » 11 » Իսրայելահայերը շատ սառն ընդունեցին Լիբերմանի «Պլանը»
Իսրայելահայերը շատ սառն ընդունեցին Լիբերմանի «Պլանը»
18:27
 
 
 
Իսրայելահայերը շատ սառն ընդունեցին Իսրայելի Արտաքին Գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի <> թերթին տրված հարցազրույցն ու իր հայտարարություններն, որոնք հրեա լրագրողներն անվանեցին - «Լիբերմանի Պլան»: Մարդիկ ուշի ուշով հետևում են իրադարձություններին, բայց հայերն օրեցօր սրվող թուրք-իսրայելական հարաբերություններին ու երկուստեք հնչող մեցադրանքներին ուշադրություն չեն դարձնում: Ահա սրա փայլուն ապացույցներից մեկն այսօր առավոտյան Իսրայելի կենտրոնական Երկրորդ հեռուստալիքի առավոտյան ծրագրի հյուր, Դաշնակցական Սերոբ Սահակյանի ելույթն էր: Հետաքրքիր էլ վերնագիր էին հրեա լրագրողները մտածել՝ - Հայերն ու քրդերն Իսրայելի նոր բարեկամներ:
Ցավոք սրտի նոր բարեկամներին, յուրաքանչյուրին երեք րոպե հատկացրեցին ասելիքներն ասելու համար:
Մեր կայքի այցելուների համար, ովքեր եբրայերեն չեն հասկանում կարող ենք մի քանի նախադասությամբ ամփոփել ասվածը: Նախ պարոն Սահակյանն ասաց թե մենք(հայերս) Իսրայելի Քնեսսետի սեղանին հստակ պահանջ ունենք. Քնեսսետը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանութան բանաձևն, որը չի արել առնվազն 20 տարի, որը պայմանավորված է Թուրքիայի ետ ունեցած տնտեսական, ռազմական ու քաղաքական հարաբերությունների պատճառով: Լրագրողի այն հարցին թե, գուցե 20 տարի անց, այժմ ճանաչեն:
Սերոբ Սահակյանն ի պատասխան ասաց թե,- Այդքան էլ լավատես չէ, քանզի կարևոր չէ թե ով է խոսում տառապանք տեսած ժողովրդի կամ տարբեր ծրագրերի մասին, Արտգործնախարարը թե այլոք, մի տեսակ զարթոնք է նկատվում այս հարցի շուրջ, բայց վերջում կմերժվի թուրքերի պատճառով ու չի ընդունվի, ինչպես արդեն տեղի է ունեցել ոչ այսօր բայց արդեն քանի անգամ:
Հարց հնչեց նաև Հայ-Թուրքական արձանագրությունների, հայ թուրքական հարաբերությունների ու հայերի պահանջների մասին:
Ստորև ներկայացնում ենք բազմաթիվ ինտերնետ կայքերից լինքեր ու վերլուծություններ՝

http://news.am/arm/news/73759.html

 
 
 

 
Просмотров: 485 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/2 |
Всего комментариев: 1
1 Նուբար Ասլանյան  
Այս մեկնաբանությունը գրել էի «Լույս Աշխարհ»ում տեղադրված մի հոդվածի առթիվ՝ նվիրված թուրք հրեական տրագիկ կոմեդիային:Խմբագրության դուրը եկել էր,եւ մեկնաբանությունս դարձել էր հիմնական նյութ,որը սիրով տրամադրում եմ մեր «ՆԱԻՐԻ» կայքին:Արդ՝
Լույս Աշխարհ
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ .. Wednesday, September 7, 2011 3:34 - 1 քննարկում
Սիրով կլսեմ այլ կարծիքներ:
digg
Նախ Իսրայելն ու Թուրքիան իրար կսիրեն,թե «տիրումեր»կանեն՝ կախված է Ամերիկայից:Եւ քանի որ «տիրումերը» պապա Ամերիկային ձեռք չի տալիս(հայտնի պատճառներով),ուստի մի շտապեք «Հոպ»ասելու քանի չեք թռել,որովհետեւ շատ հավանական է,որ հետո .ռեք: Սա,այսպես:
Բազմիցս եմ դիմել իսրայելահայ այս ու այն շահագրգիռ կազմակերպություն կուսակցություններին,(ասեմ որ՝ տըռըվըռ են)կոչելով՝ բավ է նսեմանաք,ամեն տարի խնդրեք,որ Իսրայելը Ցեղասպանությունը ճանաչի,հակառակը,պետք է դիմել Իսրայելին,որ այլեւս Հայոց Ցեղասպանության հարցը բերանները չառնեն«սրան նրան«, հատկապես Թուրքիային վախեցնելու համար:Իսկ Թուրքիան բնավ էլ չի վախենում,եւ Իսրայելը դա հասկանում է:Հիշու՞մ եք Դավոսում Էրդողանը ոնց «քշեց» աղվես Պերեսի վրա ,մեղադրելով Իսրայելին ցեղասպանության մեջ Ջենինում:Պերեսը«գրոկի»մեջ էր:Եթե նա հենց տեղում,բոլորի ներկայությամբ պատասխաներ Էրդողանին,որ«այդ դուք եք ցեղասպանության մեղսակիցները,ո՞վ էր կոտորում հայերին» (մոտավորապես),ապա բիջ Էրդողանը կպատասխաներ,-Պարոն Պերես,էդ դու չէի՞ր մոտ 10 տարի առաջ Անկարայում հայտարարում,որ հայոց ցեղասպանություն«նիխտ»:Ու Պերեսի աջ ոտքի ձախ մատը կմտներ«էն տեղը»:Ասածս որն է՝ հենց Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը,մյուս օրը Թուրքիան կճանաչի պաղեստինցիների ցեղասպանությունը Իսրայելի կողմից,(անկախ դրանից՝ եղել է,թե ոչ),եւ հավատացնում եմ,Թուրքիաին նեցուկ կլինեն ավելի մեծ թվով պետություններ,քան այն քանակը,որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:Իսկ վերջին հաշվով՝ Իսրայելը միշտ սրտի խորքում շահագրգռված է սեփական Հոլոքոսթի մոնոպոլիկ լինելու մեջ մեծ խանդով:
Ասածս հաստատելու համար բերեմ վառ օրինակ՝ երբ Թուրքիայի հետ գզվելուց հետո Քնեսեթում հարց առաջացավ հայոց ցեղասպանության ընդունման համար, Լիբերմանը հայտարարեց,ինչպե՞ս,հապա Ադրբեջա՞նը»(կարճ եմ խոսում):Ասածս այն է,որ մոնոպոլիան չկորցնելու համար միշտ մի պատճառ կգտնվի՝ քանի կար՝ Թուրքիան էր,հետո՝ Ադրբեջանը,հետո՝ սա,հետո՝ նա…(ով կուզի,կպատմեմ,թե ինչպես գայլը միշտ խփում էր նապաստակին,թե «ինչու փափախ չես դրել»(40 աստիճան շոգին)ամեն անգամ գտնելով մի պատրվակ ու արդարացում:Ու միշտ նապաստակը սխալ դուրս եկավ…Գայլը ուժեղ էր…
Սիրով կլսեմ այլ կարծիքներ: NUBAR

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.139.86.53
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2025