Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2011 » Август » 1 » Իսրայելի փոխարտգործնախարարը խոսել է «հայկական ողբերգության» մասին
Իսրայելի փոխարտգործնախարարը խոսել է «հայկական ողբերգության» մասին
03:51
Հարգելի Հայրենակիցներ, մի փոքր ուշացումով ներկայացնում ենք Բնաբան.ամ կայքում տեղադրված հոդվածն, որը շատ կարևոր է մեզ համար:
 
Երեքշաբթի, 26 Հուլիս 2011
 
Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը երեկ իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել հայաստանցի իր պաշտոնակից Արման Կիրակոսյանի հետ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` Այալոնը «շնորհակալություն հայտնեց Կիրակոսյանին բարեկամական հարաբերությունների համար և խոսեց երկու պետությունների միջև պատմական կապերի ու մշակութային ընդհանրությունների մասին»: «Փոխարտգործնախարար Այալոնը ընդգծեց այն կարևորությունը, որ Իսրայելը տալիս է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների և գործնական համագործակցության շարունակական զարգացմանը: Այնուհետև նա հայտարարեց, որ հաճույքով կայցելի Երևան, և փոխարտգործնախարար Կիրակոսյանին հրավիրեց այցելելու Իսրայել», - ասված է հաղորդագրությունում: «Փոխարտգործնախարար Այալոնը վերահաստատեց հատուկ զգայունությունը, որ մենք` որպես հրեաներ, ունենք հայկական ողբերգության նկատմամբ», - ասված է Իսրայելի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Ըստ նույն աղբյուրի, Այալոնը նշել է նաև, որ Իսրայելը սատարում է բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը հասնելու` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
 
 
 
Просмотров: 473 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 1
1 Նուբար Ասլանյան  
«և խոսեց երկու պետությունների միջև պատմական կապերի ու մշակութային ընդհանրությունների մասին»:
ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻ՞Ր,ԶԱՎԱԿՍ...
Լավ է ուշ,քան երբեք:

Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.14.145.97
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2025