Անցյալ կիիրակի օրը Երուսաղեմի հայոց պատրիրաքարանի Ժառանգավորաց վարժարանի սաներն Սուրբ Հարության տաճարից դուրս գալով ուղևորվեցին դեպի հայկական թաղամաս ու ճանապարհին հրեա մի օրթոդոքս երիտասարդ թքեց հայ տղաների վրա: Այդ անշնորհքությունից հետո սա փախչում է, սակայն կանգնեցվում է հայ ժառանգավորների կողմից: Հարցին, թե ի՞նչու թքեցիր, - պատասխանեց կրկին թքելով: Այստեղ ծեծկռտուք է սկսվում, հրեա այս օրթոդոքսը ստացել էր մի քանի հարված դեմքին ու վազել Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված ոստիկանատուն, որն ի դեպ հայկական թաղամասում է գտնվում: Շատ չանցած 16-ամյա Դավիթ Հարությունյանին ու 17-ամյա Նարեկ Հովհաննիսյանին հրեա ոստիկաններն ձերբակալեցին: Ոտքի կանգնեցին բոլորը՝ Երուսաղեմի Հայոց Պատրիրաքարանը, Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պրն.Ցոլակ Մոմջյանը,
Հայ Դատի Երուսաղեմի մասնաճյուղը, բոլոր հայկական կազմակերպություններն:
Նույն օրն զանգահարեցին նաև Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի արտակարգ ու լիազոր դեսպան պրն. Շեմի Ցուրին, որն սկսեց Իսրայելի արտգործնախարարության հետ ելք փնտրել՝ երեխաներին ազատելու համար:
Ցավոք սրտի 48 ժամ հետո միայն տղաներին ազատ արձակեցին Ռամլեյի բանտից:
Միակ խնդիրը հայ երեխաներին արտաքսելու խնդրի լուծումն է, որն ըստ Հայ Դատի պատասխանատուների արվել է ուղղակի զգաստացնելու պատրվակով և ըստ օրենքի
իրավունք չունեն արտաքսելու անչափահաս հայ երեխաներին, որոնք վիզայով են եկել Իսրայել: Միակ հնարավորությունն ուղղակի վիզան չերկարացնելու հրեական կողմի
կարողությունն է, որի դեմ այժմ պայքարում են հայերը: Արդարության դիմաց չմեղան-
չելու համար փաստենք, որ այս օրթոդոքսներն նման կերպ են վարվում ոչ միայն հայերի ու մյուս քրիստոնյաների այլև հենց իրենց պաշտպանող հրեա զինվորների ու ոստիկանների նկատմամբ: Յուրաքանչյուր առիթով դուրս են գալիս փողոց՝ ջարդուփշուր անելով ամեն ինչ: Զայրացուցիչ է միայն անպանժելության մթնոլորտն,
ոչ մի օրթոդոքս հրեա մինչև օրս չի պատժվել քրիստոնյաների վրա թքելու համար:
Ամենալավագույն դեպքում կարգելվի նրա մուտքը դեպի լացի պատ, դեպի հին քաղաք մեկ շաբաթ ժամանակով:
Այս անգամ բացառիկ համերաշխություն ցուցաբերեցին Երուսաղեմի Քրիստոնեական Պատրիարքարաններն. եթե մեկ օր ևս ուշացնեին տղաներին ազատ արձակելու որոշումն, ապա արդեն կար պայմանավորվածություն փակել բոլոր սրբատեղիները՝ հանձինս ամենագլխավոր քրիստոնեական սրբավայր Սուրբ Հարության
Տաճարի: Սրան գումարած ի նշան բողոքի պետք է միաժամանակ ղողանջեին բոլոր զանգերն Երուսաղեմում: Բարեբախտաբար Իսրայելյան կառավարությունը ժամանակին հասկացավ ու կարգատրեց «խիստ» ոստիկանապետին ազատել հայերին:
Մինչև ե՞րբ են սրանք անարգելու քրիստոնյաներին, կա արդյո՞ք ելք ստեղծված իրավիճակից: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի գործող ավագ թարգման
Կորյուն աբեղա Բաղդասարյանի համոզմամբ 2 ելք կա՝
Նախ պետք է հրեական Յեշիվաներում(հոգևոր դպրոց) ոչ թե դասավանդվի միայն
կրոնի պատմություն այն էլ սերմանելով ատելություն ու անհանդուրժողական վերաբերմունք մյուս կրոնների նկատմամբ, այլև փոխարենը հրեական հնգամատյանի Տոռայի սկզբունքներով, նաև պլուրալիզմի ու մարդասիրության ոգով:
Երկրորդ տարբերակը՝ համապատասխան օրենքի նախագիծ պետք է մշակվի ու փոխանցվի Քնեսսետ, կարգազանց ու օրթոդոքս հրեաներին քրեական պատասխանատվության ենտարկելու, բանտարկելու կամ դրամական տույժի ենթարկելու համար: Քանի դեռ չեն կիրառվել ռեալ պատժամիջոցներ, այս անախորժություններն ու կրոնական անհանդուրժողականությունն չեն լքելու Երուսաղեմը: Իսրայելի ամենագլխավոր օրենքներից մեկը՝ դավանանքի ու պաշտանմունքի ազատության մասին օրենքն է խախտվում ու հանցագործներն մնում են անպատիժ:
Բեռնել Ազատություն ռադիոկայանի հաղորդումը խնդրո առնչությամբ՝
|