Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2011 » Сентябрь » 7 » Նամակ: Ցեղասպանության բազմաթիվ դեպքերը
Նամակ: Ցեղասպանության բազմաթիվ դեպքերը
00:16
Ռիչարդ ԴեաթոնԱղբյուրը' Ottawa Citizen

Հիշենք զոհերին

«Թուրքիայի կողմից 1915թ.-ին քրիստոնյա հայերի բնաջնջումը, որի արդյունքում մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց, հաճախ մոռացվում է»:
Հեղինակ` Ռիչարդ Դեաթոն, Օտտավա Սիթիզեն

 Կրակից ծնված պատմության զոհերը դատապարտված են հիշատակման. հուլիսի 19:


Առաջին գրի առնված օրինակներում` Հին Կտակարանում, հրամայվել էր ոչնչացնել մադիանացիներին: Ավելի ուշ հռոմեացիները ոչնչացրեցին կարթագենացիներին (ժամանակակից Թունիս):
14-ից 17-րդ դարերի ընթացքում Եվրոպան ենթարկվեց կրոնական պատերազմների, այդ թվում Հարյուրամյա պատերազմը և Բարդուղիմեոսի օրվա կոտորածները:
Իսպանացիների կողմից Նոր Աշխարհի նվաճումը 15-րդ և 16-րդ դարերում և դրան հաջորդած բրիտանական տարածքների ընդլայնումը Հյուսիսային Ամերիկայում, 10-ից 16 մլն տեղի ազգաբնակչության մահվան պատճառ հանդիսացան` համաճարակների, սովամահությունների, կոտորածների, կողոպուտների և կրոնափոխությունների արդյունքում: 18-րդ և 19-րդ դարերի ընթացքում մոտ 10 մլն սևամորթ մահացավ Ամերիկա որպես ստրուկներ տեղափոխվելու ժամանակ:
19-րդ դարի վերջին Բելգիայի թագավոր Լեոպոլդ III-ը մոտ 10 մլն սևամորթների շահագործեց և կոտորեց Բելգիական Կոնգոյում գտնվող կաուչուկի իր արտադրամասում: Համաձայն ՄԱԿ-ի 1985-ի Ուիթաքերի զեկույցի, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեղի ունեցավ Նամիբիայում, երբ գերմանացիները ոչնչացրեցին Հերերո և Նամա ցեղերի երկու երրորդը (1903 և 1905):
Թուրքիայի կողմից 1915թ.-ին քրիստոնյա հայերի բնաջնջումը, որի արդյունքում մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց, հաճախ մոռացվում է: Դաշնակիցների գաղտնի ներթափանցումը սովետական քաղաքացիական պատերազմի մեջ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ 1921-ի սովի ժամանակ:
Ըստ պատմաբանների տվյալների` 40-45 մլն մարդ է սպանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այդ թվում 20-25 մլն սովետական բանակից և 15 մլն` չինական: Նյուրմբերգի դատական գործընթացների համար պատրաստաված Ռայթլինգերի տվյալների համաձայն, 5.7 մլն հրեաներ են սպանվել նացիստների կողմից: Տորոնտոյի համալսարանից Միքայել Մարրուսը, ով համարվում է աշխարհի ամենահայտնի հոլոքոստագետներից մեկը, նշել է, որ «Տարբեր խմբերի և ազգերի մարդկանց կարելի էր գտնել ճամբարներում, ովքեր խեղդամահ էին արվում և մահվան դատապարտվում. նրանց թվում էին գնչուներ, հոգեպես հիվանդ գերմանացիներ, սովետական ռազմագերիներ, հականացիստական լեհեր և շատ ուրիշներ»:
Համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում եղել են ցեղասպանության առնվազն 25 դեպքեր, այդ թվում Հնդկաստանի և Պակիստանի բաժանումը, Ինդոնեզիան, Բիաֆրան, Չիլին, Կենտրոնական Ամերիկան, քուրդերը, Կամբոջան, Էրիտրեա Կոնգոն, Ուգանդան, Ռուանդան, Սուդանը և Բալկանները:
Այս օրինակները վկայում են, որ ոչ մի կրոնական, ռասայական, մշակութային կամ քաղաքական խումբ չի եղել հովանավորված կամ կանխամտածված ցեղասպանության միակ և բացառիկ զոհը: Ցեղասպանության երկար և մռայլ պատմության բոլոր զոհերը արժանի են հիշատակման:

Ռիչարդ Դեաթոն, Օտտավա

http://www.raoulwallenberg.net/news/letter-many-faces-to-genocide/

 

Просмотров: 418 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.223.238.38
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2025