Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2011 » Май » 25 » «Քնեսեթի որոշումը մոտեցնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը»
«Քնեսեթի որոշումը մոտեցնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը»
00:38
Իսրայելի Քնեսետի շենքը23.05.2011
Արտյոմ Չերնամորյան, Երուսաղեմ
Անցած շաբաթ Քնեսեթի կայացրած որոշումը մոտեցնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ դատի Երուսաղեմի մասնաճյուղի պատասխանատուներից մեկը` Հակոբ Սեւանը:

Անցած չորեքշաբթի օր Իսրայելի խորհրդարանը որոշեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել Քնեսեթի կրթության եւ գիտության հանձնաժողովում:

Նախորդ տարիներին հարցը միայն օրակարգում էր հայտնվում, այնուհետեւ ընդհանուր քննարկումների արդյունքում հայտնվում էր պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ էլ թուրք-ադրբեջանական լոբբիի ազդեցության եւ երկրի արտգործնախարարության ճնշումների ներքո չէր քննարկվում արդեն երեք տարի շարունակ:

Հակոբ Սեւանի փոխանցմամբ` Քնեսեթի մայիսի 18-ի քննարկումների ընթացքում «խոսք եղավ, որ այսօր արեւմտյան աշխարհում Իսրայելը գրեթե վերջիններից է, որ մինչ օրս չի ընդունել Հայոց ցեղասպանության հարցը»: Բացի այդ, ինչպես ընդգծեց Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը, «այսօր Թուրքիա - Իսրայել հարաբերությունները օրեցօր ավելի վատ վիճակ են ստանում»: «Եվ այս բոլորը իրար հետ գումարած` ինքը պատճառը պատմական, բարոյական, Իսրայելի բարոյական դիմագիծն է, որ այսօր կուզենք ավելի լավ ձեւով ներկայացնել` այն է, որ կկարծեմ, որ այսօր այս քայլին գնաց Իսրայել», - ասաց Հակոբ Սեւանը:

Քնեսեթում քվեարկությանը մասնակցած 20 պատգամավորներն էլ կողմ են արտահայտվել ոչ միայն բանաձեւի նախագիծը օրակարգում ընդունելուն, այլեւ այն կրթության եւ գիտության հանձնաժողով տեղափոխելուն:

Թուրքական մամուլը եւ հեռուստատեսությունը նույն օրը անդրադարձան Քնեսեթի այս որոշմանը` խիստ քննադատելով Իսրայելի պատգամավորների այս քայլը:

Հայ դատի հանձնախմբի մեկ այլ անդամ` պատմական գիտությունների թեկնածու Ժորժետ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այժմ հսկայածավալ նյութ է հավաքվելու Քնեսեթին ներկայացնելու համար:

Իսկ այս պահին շնորհակալական նամակներ են պատրաստվում` հրեա այն պատգամավորներին ուղարկելու համար, որոնք արտահայտվեցին պատմական արդարությունը վերականգնելու օգտին:

Շատ իսրայելահայեր էլ ակնկալում են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի եւ արտգործնախարարության արձագանքը:
 
Просмотров: 481 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
18.226.214.1
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2025