Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2009 » Сентябрь » 6 » Շաբաթ օրն իսկական տոն էր Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում
Շաբաթ օրն իսկական տոն էր Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքում
16:01
 
Լուսանկարում՝ Երուսաղեմի հայոց պատրիարքի փոխանորդ, լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մի խումբ միաբանների հետ օրհնում է Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքի նորակառույց խորհանը
 
      Շուրջ քառամյա դադարից հետո վերօծվեց ու  հայ հավատացյալներին իր հյուրընկալ
դռները բացեց Միջերկրական ծովի ափին գտնվող Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքը:
Առաջին հիշատակություններն այս հայկական հոգևոր օջախի մասին վերաբերում են
7-րդ դարին: Այն դարերով հայ ուխտավորների 1-ին հանգրվանն է եղել. այստեղ նրանք
հանգստացել են ու շարունակել են ուխտագնացությունն դեպի Սուրբ Երուսաղեմ: Վանքը
Ֆրանսիայի Նապոլեոն կայսեր «Եգիպտական արշավանքի» ժամանակ գրավվել էր ու
վերածվել հիվանդանոցի: Ցավոք սրտի սկզբում ֆրանսիացի զինվորներն սպանել էին հայ
հոգևորականներին, սակայն անձամբ կայսրը Հայ պատրիարքից ներողություն էր խնդրել՝
նվիրաբերելով իր սուրն ու թիկնոցը: Ֆրանսիայի Լուվր թանգարանում կա նաև մեկ կտավ,
որտեղ պատկերված են վանքում բուժվող զինվորներն:
Ինչևե, երեկ իսկական տոն էր Յաֆֆոյում: Ամենահամեստ հաշվարկներով մոտ 400 մարդ
կար վանքի ներսում ու բակում: Հյուսիսային հայաշատ կենտրոն Հայֆայից Հոմենընդմենի
«Արարատ» ակումբի փոխատենապետ Ջոնի Մորաջալյանի ղեկավարությամբ 70 հայ էր
ժամանել, երկրի հարավից կային ներկայացուցիչներ, հայկական տարբեր միությունների
անդամներ: Ներկայացուցչական էր նաև Երուսաղեմի ու Յաֆֆոյի հայ հավատացյալների
կազմը:
     Հիմնական եկեղեցական արարողություններն սկսվեցին առավոտյան ժամը 9:30-ին և ավարտվեցին կեսօրին: Երուսաղեմի հայոց պատրիարքի փոխանորդ, լուսարարապետ
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը՝ Յաֆֆո ու Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ, հայր
Ավետիս վարդապետ Իբրաջյանի ու մյուս միաբանների հետ միասին վերօծեց եկեղեցու
խորհանը, նոր տեղադրված խաչքարերն ու պատերը:
 
 
Լուսանկարում՝ Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքի նորակառույց խորհանը
 

Լուսանկարում՝ Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքի մուտքի դռան օծումը
 
Շուրջ երեք ու կես տարի բոլոր հայկական ծիսակատարություններն կատարվում էին Յաֆֆոյի Սրբ. Պետրոս եկեղեցում, որի պատճառով շատ հայեր մեծ խանդավառությամբ չէին գալիս Յաֆֆո: Այժմ հայկական եկեղեցին բաց է ու ամենակարևոր հիմնահարցն հայ հովվապետի
համար հայ հավատացյալներին վանք վերադարձնելն է:
 
06.09.09թ.
Նյութը պատրաստեց՝  Արտյոմ Չերնամորյանը 
Просмотров: 662 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/2 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.145.42.140
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024