Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2017 » Август » 1 » Կոմիտասյան երաժշտության Երուսաղեմյան մատուցումը - Սոսե Գրիգորյան
Կոմիտասյան երաժշտության Երուսաղեմյան մատուցումը - Սոսե Գրիգորյան
13:48

Ցավոք սրտի թե ժամանակ առ ժամանակ թեժացող հրեա-արաբական հակամարտություններն ու պատերազմներն, ինչպես նաև կարևոր հասարակական-քաղաքական նորությունները հետին պլան են մղում համայնքային կյանքում տեղի ունեցող մշակութային նորություններն ու նոր մատաղ սերունդը գալիս է լրացնելու այն մշակութային բացն, որ այսօր ունի Երուսաղեմի հայկական համայնքը: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը Հայաստանից, մասնավորաբար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից դասախոսներ է հրավիրում՝ տեղում Ժառանգավորաց վարժարանի սաների համար հայ հոգևոր երգ- երաժշտության ուսուցումը կազմակերպելու համար:

Ի պատիվ մեզ քրիստոնեական հարամվանությունների մեջ մեր հոգևոր երգչախումբն իր ուրույն տեղն ունի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Երուսաղեմի Սուրբ հարության տաճար կատարած այցի ժամանակ հոգևոր փոքրիկ միջոցառումը բացեց հայ ժառանգավորների երգչախումբը: 2012թ.-ից Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի երգի դասախոս, օպերային երգիչ Ասատուր Բալջյանը շարունակեց իր կրթությունը Գերմանիայի լավագույն երաժշտական ակադեմիաներում և նրան օգնության ձեռք մեկնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը: Պարոն Բալջյանի հեռանալուց հետո ցայսօր այս բացը լրացվում էր տարբեր տեղի ուժերով կազմակերպվող համերգների հաշվին, որոնք իհարկե բավարար չեն:

Մեր ծանոթությունը 26 – ամյա Սոսե Գրիգորյանի հետ շատ պատահական ստացվեց ու իրոք ուրախալի է, որ հայկական համայնքում Սոսեն Կոմիտասյան իր կատարումներով փորձում է նոր կյանք ու շունչ հաղորդել մշակութային «գրեթե» մեռած ու պասիվ կյանքին: Երուսաղեմի «Ռուբին» երաժշտության և պարի ակադեմիան ավարտելուց հետո նա այժմ շարունակում է ուսումն և արդեն Երուսաղեմի Հելլեն Կելլերի անվան սահմանափակ ունակություններով երեխաների դպրոցում, կույր երեխաների դասարանում երաժշտություն է դասավանդում: Հայ երգի ու երաժշտության նկատմամաբ չի կարող անտարբեր լինել, բայց ամենասիրելին անշուշտ Կոմիտասն է ու դեռեևս 2015 թվականից մասնակցել էր սփյուռքի նախարարության կազմակերպած «Երգում ենք Կոմիտաս», 2016թ.՝ «Հայ երգի օր» միջոցառումներին: Մայր Հայրենիքի հետ կապը սկսվել էր 2006թ.:

Խոսելով Երուսաղեմում ունեցած իր ելույթների մասին, հայտնեց, որ ապրիլին եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Բեթղեհեմում հանդես էր եկել մենահամերգով, ծրագրում՝ Կոմիտաս և հայկական ժողովրդական երգեր: «Ցանկությունս էր օտարներին, մասնավորապես արաբներին, ներկայացնել հայկական երգարվեստի գոհարները: Համերգից հետո նրանք մոտենում էին ինձ, շնորհավորում ու ասում էին, որ ոչ մի բառ չեն հասկացել, բայց ամեն ինչ այնուհետև հասկացանք», - պատմում էր երգչուհին, հավելելով, որ օտարները երգերի մեկնաբանությանը հետևում էին անթարթ աչքերով: Հավաստիացրեց նաեւ, թե կոնկրետ ժամանակը չի կարող նշել, բայց կարծում է, որ ժամանակն է հայրենիքում, հատկապես Կոմիտաս թանգարան-ինստիտուտում ներկայանալ մենահամերգով: Սովորելով Ռուբին ակադեմիայում՝ ջանում էր հրեական միջավայրում ներկայացնել ու ճանաչելի դարձնել հայկական երգ-երաժշտությունը: Հրեաները նրա կարծիքով սկզբում իրենց ակադեմիայում այդքան էլ ծանոթ չէին մեր մշակույթին, սակայն նրա փոխանցմամաբ Կոմիտասյան իր կատարումներն տարբեր համերգների ժամանակ փոխեցին վերաբերմունքն ու ականջահաճո դարձրեցին հայկական մեղեդիները:

Հայ երգչուհին համաձայն էր այն մտքի հետ, որ զուտ հայկական համայնքի ներսում համերգներ կազմակերպելով անհնար է մեր մշակույթն օտարին ներկայացնել: Հրավիրվող հրեա կամ արաբ շատ սահմանափակ քանակությամբ երաժշտասերների միջոցով հնարավոր չէ ներկայանալ տեղի հասարակությանն ուստի ցանկանում է ավելի մեծաթիվ համերգներով ներկայանալ երկրի մյուս հայկական համայնքներին ու ինչու չէ նաև ավելի լայն լսարանի համար: Նա դիմել էր Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությանն, որը խոստացել է քաղաքապետարանի հետ համագործակցությամբ համերգ կազմակերպել տեղի համայնքների համար: Սոսե Գրիգորյանը Հայաստանում կմնա ևս 2-3 ամիս: Սեպտեմբերին կմասնակցի «Մենք երգում ենք Կոմիտաս» նախագծին, հոկտեմբերին՝ հայ-հրեական մշակութային կենտրոնի միջոցառմանը: «Այս պահին պատրաստում եմ նոր երգ՝ նվիրված Կոմիտասին: Խոսքերի հեղինակն է Մկրտիչ Սահակյանը, երաժշտությունը՝ Գարիկ Առաքելյանինը: Այն մտադիր եմ դարձյալ աշնանը 8 հայկական ժողովրդական երգերի ցանկում տեղադրել youtube-ում»,- ասաց հայ խոստումնալից երգչուհին:

Մեր խմբագրությունը ստեղծագործական հաջողություններ է մաղթում Սոսեին ու հպարտանաում մեր հայրենակցի ազգանվեր աշխատանքով:

Просмотров: 456 | Добавил: nairi | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.15.143.181
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024