Սիրելի հայրենակիցներ բոլորս մեկ մարդու նման քվեարկում ենք մեր Արամի օգտին
[ ]
06.05.2014, 10:16
Հարգելի հայեր կոչ ենք անում համախմբված ձևով այս տարի ևս քվեարկել Հայաստանի օգտին անկախ սպասվելիք արդյունքից: Հայկական համայնքն անցյալ տարի խորը հիասթափություն ապրեց, երբ Հայաստանն, ոչ մի բալ չստացավ:
2013-ին չնայած մեր ուղարկած հազարավոր SMS-ներին Իսրայելից Հայաստանը բալեր չստացավ, որը մեր կողմից բնութագրվեց որպես քաղաքական կողմնակալություն և Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունը միակն էր Իսրայելում, որ նամակ ուղարկեց Եվրատեսիլի կազմակերպիչներին՝ Եվրոպական հեռարձակողների միությանը: Նրանք փորձեցին արդարանալ, բայց խոստացան այս տարի ուշադրություն դարձնել իսրայելյան քվեարկություններին:
Ներկայացնում ենք մեր ուղարկած նամակն ու Եվրոպական հեռարձակողների միության պատասխանը: